Ոստիկանապետի ԺՊ-ն և Հայկ Մարությանը ընկերներ են. ԺՊ-ի պաշտոնում նշանակվելը՝ քաղաքապետի միջնորդությա՞մբ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ:
Երկու նշանակումներն էլ կարծես թե պատահական չեն, եթե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերն է, եւ կան տեղեկություններ, որ հենց Մարությանն է միջնորդել, ապա ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնաթող Արթուր Վանեցյանի ընկերն է, նրան ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակել հենց Վանեցյանը՝ անցած տարվա հոկտեմբերին:
Սակայն Արման Սարգսյանի դեպքում հավանական է, որ նա հրամանագրվի, իսկ Մարտիրոսյանի դեպքում ավելի փոքր է հավանականությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: