Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (Տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Լավագույն գոլի հեղինակի կոչմանը հավակնում էին նաև «Այաքսի» հարձակվող Էդսոն Ալվարեսը, «Տոտենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան և ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հրապարակել էր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստին: