«Վանաձոր» ՔԿՀ պետը պաշտոնավարեց մեկ ամիս․ նա ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ արդարադատության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի՝ մեկ ամիս առաջ նշանակված պետ, արդարադատության գնդապետ Մհեր Անտոնյանը ազատման դիմում է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով 12 քրեակատարողական հիմնարկներից 8-ի ղեկավարները փոխվել էին, Մհեր Անտոնյանը օգոստոսի 19-ին էր նշանակվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։