Զիդանի և Պերեսի հարաբերություններն ավելի են սրվել
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ին 0:3 հաշվով պարտվելուց հետո Պերեսի և Զիդանի հարաբերություններն ավելի են սրվել:
ՊՍԺ-ի հետ խաղից հետո Զիդանը 1 օրով հանգիստ է տրամադրել «Ռեալի» խաղացողներին: Այս հանգամանքը ևս զայրացրել է Ֆլորենտինո Պերեսին և ակումբի ղեկավարության այլ անդամներին:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Ռեալի» ղեկավարությունը Զիդանին պաշտոնանկ անելու դեպքում ֆրանսիացի մարզիչին պետք է վճարի 80 միլիոն եվրո: