Ամուլսարի պաշտպանները երգել են Երևանի կենտրոնական հրապարակում (Տեսանյութ)
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, Ամուլսարի պաշտպանները սկսել էին Երևանի փողոցներով երթը :
Օպերայի թատրոնի մոտ մեկնարկած քայլերթի մասնակիցներն անցել են Սայաթ-Նովա պողոտայով եւ Աբովյան փողոցով, և արդյունքում հասել Հանրապետության հրապարակ: Ցուցարարները մոտեցել են կառավարության շենքին՝ վանկարկելով հանքի շահագործման եւ օֆշորային մեքենայությունների դեմ կարգախոսեր: Վերջին հանգամանքը կապված է «Ամուլսար» հանքը շահագործող «Լիդիան» օֆշորային ընկերության հետ: Քայլերթն ուղեկցում են թմբկահարները: Կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցներին դիմավորել են ոստիկանները:
Ամուլսարի պաշտպանները շարունակ վանկարկում էին կարգախոսեր և թմբկահարում էին:
Ինչպես եւ նախորդ անգամ, կառավարության պատուհանների տակ թմբկահարները կատարել են հանպատրաստից երաժշտական համար: Այնուհետեւ մասնակիցները սկսել են ժողովրդական երգեր երգել՝ դրանցում ավելացնելով Ամուլսար բառը: