Խուզարկություններ 4 ՔԿՀ-ներում . հայտնաբերվել է 16 բջջային, 52 խաղաթուղթ, խմիչքի թորման սարք
Սեպտեմբերի 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների արդյունքում ՀՀ ԱՆ «Արթիկ», «Արմավիր», «Հրազդան» եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 16 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 1 լիցքավորման սարք, 3 USB լար, 6 բաժանորդային քարտ, 1 wi-fi սարք, գործարանային արտադրության 52 խաղաթուղթ, ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն 1 սարք եւ 1 լիտր ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից Operativ.am-ին հայտնում են, որ վերոհիշյալ փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: