Լևան Բերիանիձեն պարտվեց մեկնարկային գոտեմարտում
Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցագորգ դուրս եկավ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն։ Նա որակավորման փուլում գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ եւ պարտվեց 2։3 հաշվով։
74 կգ Վարուժան Կաջոյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչում եւ կմրցի լիտվացի Անդրիուս Մազեիկայի հետ։
Սեպտեմբերի 21-ին մրցագորգ դուրս կգան Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան սեպտեմբերի 20-ին։