Վալդեսը հայհոյել է մրցավարին և որակազրկվել
Ֆուտբոլի Իսպանիայի պատանեկան առաջնությունում կատալոնական «Բարսելոնայի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Վալդեսը որակազրկման է ենթարկվել:
Sport.es-ի հաղորդմամբ՝ Վալդեսը «Ժիրոնայի» հետ հանդիպման վիճարկելի դրվագներից մեկում հայհոյել է խաղի եզրային մրցավարին: Հանդիպման ավարտից հետո Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովի կողմից իսպանացի նախկին դարպասապահը որակազրկվել է 2 խաղով:
Հիշեցնենք, որ Վիկտոր Վալդեսը «Բարսելոնայի» պատանեկան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին նշանակվել էր ամռանը: