Շղթայակա վթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն և Opel-ը. կա վիրավոր. (Լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22։55-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Տորնադո» ակումբի դիմաց, բախվել են BMW X5, Honda և Opel մակնիշների ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։