Յուրի Ջորկաեֆը՝ ՖԻՖԱ-ի սոցիալական ծրագրերի հիմնադրամի ղեկավար
Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998թ․ աշխարհի ու 2000թ․ Եվրոպայի չեմպիոն, նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը նշանակվել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի սոցիալական ծրագրերի ղեկավար, հայտնում է lequipe-ը։
2018 թվականին ստեղծված հիմնադրամն իրականացնում է ֆուտբոլին առնչվող սոցիալական ծրագրեր ամբողջ աշխարհում, օժանդակում ֆուտբոլային ենթակառուցվածքի վերականգնմանը։
Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։
51-ամյա Ջորկաեֆը 2006-ին է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։