Արցախի կառավարությունն ընդունել է 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը. նիստը վարել է Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ առկա խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Կառավարությունն ընդունել է Արցախի Հանրապետության 2020-2022թթ.. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ ի գիտություն: