Ռոջեր Ֆեդերերը չի բացառել մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին
Աշխարհի երրորդ ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարի 20-ակի հաղթող, շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը չի բացառել մասնակցությունը 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերին։
«Կձգտեմ առաջիկա շաբաթների ընթացքում որոշում ընդունել 2020թ․ Օլիմպիական խաղերին մասնակցելուս վերաբերյալ։ Պետք է գնահատեմ ֆիզիկական վիճակս։ Նաեւ ցանկանում եմ առայժմ լինել ընտանիքիս հետ»,- Ֆեդերերի խոսքը մեջբերում է AP-ն։
38-ամյա Ֆեդերերը մասնակցել է 4 Օլիմպիական խաղերի։ 2008-ին շվեյցարացի Սթեն Վավրինկայի հետ նվաճել է չեմպիոնի կոչումը զուգախաղում։ 2012-ին դարձել է մենախաղի փոխչեմպիոն։