Վանեցյանն իմ ընկերն է. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
ԱԱԾ տնօրենն իմ ընկերն է, իմ գործընկերն է, մենք 1,5 տարի շատ սերտ համագործակցել ենք, ես կթողնեմ բոլոր մեկնաբանություններն իրեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին եւ դրա տեքստում արված դիտարկումներին:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականը, Տոնոյանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ դա անհատական որոշում է եղել»: Նա հավելեց, որ Վանեցյանի հրաժարականի տեքստը նույնպես չի կարող մեկնաբանել. «Որովհետեւ մեկնաբանություներնն իր իրավասությունն է, և Վանեցյանը դա կանի ժամանակին: Կարծում եմ՝ առանց պատճառի չի լինում որևէ հրաժարական»:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Դավիթ Տոնոյանը հերքել է լուրերը իր սեփական հրաժարականի մասին: