Վանեցյանը հրաժեշտ կտա նաև ՀՖՖ նախագահի պաշտոնի՞ն. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Շատ շուտով ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժեշտ կտա նաև ՀՖՖ նախագահի պաշտոնին:
Ըստ «Իմ քայլը» խմբակցության մի անդամի՝ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարևոր ազգային և պետական խնդրի լուծման վրա, նշանակում է, որ նա ինքնակամ պետք է հրաժարական տա նաև այդ պաշտոնից, քանի որ Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու նույնիսկ տեսական հնարավորություններն են շատ աղոտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: