Աղմկահարույց կալանավորումներ՝ Վանեցյանից հետո. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո կարող են վերաբացվել նախկին իշխանության ներկայացուցիչների հետ կապված մի շարք քրեական գործեր և տեղի ունենան աղմկահարույց կալանավորումներ:
Պարզվում է, որ այդ քրեական գործերի հարուցումը կասեցվել է Վանեցյանի անմիջական միջնորդությամբ և երաշխավորությամբ՝ պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու հիմնավորմամբ:
Հենց դա է պատճառը, որ ակնարկում են նրա կապը հանցավոր իշխանության հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: