«Շնորհակալ եմ, որ ծնվել ես, իմ սեր»․ Մարիամ Մելիքյանի շնորհավորանքը՝ ամուսնուն.(Լուսանկար)
Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:
Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է ամուսնու հետ։ Ընտանեկան կադրում զույգը ջերմ գրկախառնված է, իսկ կադրին կից Մարիամը գրել է․ «Շնորհակալ եմ, որ ծնվել ես, իմ սեր։ Ծնունդդ շնորհավոր»։