Թայսոն Ֆյուրին 2 ամսով հեռացվել է բռնցքամարտից
Նեւադայի աթլետիկական հանձնաժողովը սառեցրել է բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրի արտոնագիրը՝ բռնցքամարտից երկու ամսվա բժշկական հեռացում սահմանելով նրա համար, հաղորդում է Mirror-ը։
Թայսոն Ֆյուրին չի կարողանա ռինգ դուրս գալ մինչեւ նոյեմբերի 14-ը։ Պատճառը շվեդ Օտտո Ուալինի հետ մենամարտում հոնքի պատռվածք ստանալն է։ Ֆյուրիի հոնքին 47 կար է դրվել։