Վարչապետի որոշմամբ հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները:
Որոշման մեջ, մասնավորապես, նշված է.
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց¬նում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլոր¬տային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառա-վարում.
2) հարկային բարեփոխումներ.
3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.
4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.
5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա¬կան տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխա¬տանքներ և ծրագրեր.
6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ.
7) հակակոռուպցիոն քաղաքականություն: