Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները միջնորդեցին իրենց պաշտպանյալին գրավով ազատելու մասին
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալին գրավով ազատելու մասին:
Հովհաննես Խուդոյանն արձանագրեց Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը: Փաստաբանը հիշեցրեց, որ ազատության սահմանփակման համար հիմքեր չկան: Խուդոյանի խոսքով՝ քննության եւ դատավարության ամբողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կողմից չի եղել դատաքննությանը խոչընդոտելու կամ մասնակցությունից խուսափելու ոչ մի դեպք: Փաստաբանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի ազգականները պատրաստ են դատարանի որոշած գումարը փոխանցել: Ընդ որում՝ նա խնդրեց հաշվի առնել, ոքր ընտանիքի գույքը կալանքի տակ է: Գրավի չափի որոշումը փաստաբանը վերապահեց դատարանին:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ