Ճապոնիայում ավելի քան 1,5 տոննա տապակած հավ են պատրաստել՝ հանուն Գինեսի ռեկորդի
Գինեսի համաշխարհային ռեկորդը սահմանվել է Ճապոնիայի խոհարարական փառատոնում, որտեղ 18 վաճառողներ մասնակցել են աշխարհում ամենամեծ տապակած հավի պատրաստմանը, հայտնում է UPI-ը։
Նակացուում տեղի ունեցած «Կարաագե» փառատոնում ներկայացված է եղել «կարաագեի՝ ճապոնական տապակած հավի պատրաստման մեջ մասնագիտացած 18 ռեստորան։ Նրանց հաջողվել է 1666 կգ տապակած հավ պատրաստել, ինչը բավարար է Գինեսի ռեկորդի համար։
Հավը մատուցվել է փառատոնի այցելուներին։