Հեռուստահաղորդավարը Սերենա Ուիլյամսին համեմատել է կենդանաբանական այգու կապիկի հետ
Ռումինացի հեռուստահաղորդավար Ռադու Բանչուն ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակվող իր ամենօրյա երեկոյան ծրագրի շրջանակներում Սերենա Ուիլյամսին համեմատել է կապիկի հետ եւ տուգանվել է։ Այս մասին հայտնում է Ռումինիայում խտրականության դեմ պայքարի Ազգային խորհրդի կայքը (CNСD)։
Եթերի ժամանակ Բանչուն հայտարարել է, որ թենիսիստուհին նման է «կարմիր հետույքով կապիկի»։ «Եթե կապիկին տաբատ հագցնել, ապա այն նման կլինի Ուիլյամսին՝ խաղադաշտում», - հայտարարել է հաղորդավարը։
Խտրականության դեմ պայքարի Ազգային խորհուրդը Բանչուի խոսքերը ծայրահեղ աստիճանի ռասիզմի դրսեւորում է համարել։ Բանչուն տուգանվել է մոտավորապես 1900դոլար։
37-ամյա Ուիլյամսը քառակի օլիմպիական չեմպիոն է եւ 23 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտ» մրցաշարը։ Սեպտեմբերի 8-ին նա պարտվել է կանադացի թենիսիստուհուն։