Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ անհայտ կորած երեխա է հայտնաբերվել (Լուսանկար)
Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունն օգնել է հայտնաբերել անհայտ կորած 13-ամյա քենիացի երեխային, որի լուսանկարը «Ռոման» տեղադրել էր Մխիթարյանի տեղափոխության մասին պաշտոնական հայտարարության մեջ:
13-ամյա երեխան հայտնաբերվել է և բարեհաջող վերադարձվել է իր ընտանիքին:
Մխիթարյանը Թվիթերյան իր պաշտոնական էջում անդրադարձել է կորած երեխայի հայտնաբերմանը՝ այն հրաշալի նորություն անվանելով: