Նաոմի Քեմփբելը հիացրել է թափանցիկ զգեստով և սլացիկ կազմվածքով (լուսանկար)
Հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը, որը լոնդոնյան նորաձեւության շաբաթվա շրջանակներում հանդիսանում է Fashion for Relief բարեգործական շոուի կազմակերպիչը, կարմիր գորգուղու արաողության ժամանակ հիացրել է հանդիսատեսին։
Ամեն տարի Լոնդոնում մոդելը կազմակերպում է Fashion For Relief ցուցադրությունը, ի պատիվ համանուն բարեգործական կազմակերպության, որը երկար տարիներ առաջ ստեղծել է նա։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, միջոցառման ժամանակ հավաքված ողջ հասույթը տրամադրվում է կազմակերպության հոգածության տակ գտնվողներին, որոնք գտնվում են բարդ իրավիճակներում։