Ինչու՞ Մարտիրոսյանն և Լևինան հրավիրված չեն եղել Սոբչակի հարսանիքին (Տեսանյութ)
Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան չի հասկանում․ НТВ հեռուստաալիքի Քսենիա Սոբչակի եւ Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքի մասին պատմող ռեպորտաժում նա բազում նոր բաներ է իմացել իր ընտանիքի մասին։
«НТВ հեռուստաալքի շնորհիվ, մեզ համար շատ անսպասելի իմացանք, որ Քսենիա Անատոլեւնա Սոբչակը մեր ընտանիքի մտերիմն է։ Այս առիթով կարո՞ղ եմ նրա կնքհորից մի բան խնդրել», - մեկնաբանել է տեսանյութը Ժաննան՝ նկատի ունենալով Վլադիմիր Պուտինին։
Տեսանյութում ամենասկանդալային հեռուստաընկերություններից մեկի թղթակիցը Գարիկ Մարտիրոսյանին հարցնում է, թե որքան գումար նա կվարեր Սոբչակի եւ Բոգոմոլովի հարսանեկան արարողությունը։
«Իհարկե, անվճար, ինչի՞ մասին է խոսքը։ Ինչպե՞ս կարելի է նման հարցեր տալ», - կատակում է Մարտիրոսյանը՝ նշելով, որ իր եւ Ժաննայի հարսանեկան արարողությունը Քսենիան անվճար է վարել։
Լրագրողը պատմել է նաեւ հարսնացուի հղիության մասին, ինչին հումորիստը ժշտալով նշել է, որ նա կապ չունի։
«Հույս ունեմ», - հավելել է Ժաննա Լևինան։