ՊՍԺ-ն «Ռեալի» հետ կխաղա առանց Նեյմարի և Մբապեի
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի առաջին տուրում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Մադրիդի «Ռեալի» հետ կմրցի առանց հարձակման առաջատարներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեի եւ բրազիլացի Նեյմարի, հաղորդում է Goal.com-ը։
Մբապեն վնասվածք ունի եւ բաց է թողել Ֆրանսիայի առաջնության նախորդ երկու հանդիպումները։
Նեյմարը որակազրկված է եվրագավաթային երեք խաղով Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի 1/8 եզրափակիչում մրցավարներին անպատվելու համար։ ՊՍԺ-ն այդ խաղում 1։3 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։
ՊՍԺ - «Ռեալ» հանդիպումը Փարիզում տեղի կունենա սեպտեմբերի 18-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։