Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կարին Հովհաննիսյանին Տորոնտոյի կինոփառատոնում հաղթանակի կապակցությամբ:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել է.
«Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ»:
Նշենք, որ Կարին Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է: