«Միլանը» հաղթեց եւ առաջ անցավ «Ռոմայից» (տեսանյութ)
Իտալիայի առաջնության երրորդ տուրում «Միլանը» հյուրընկալվեց «Վերոնային» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 11 մետրանոցից խփեց լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը։
«Միլանը» 6 միավորով հավասարվեց «Տորինոյին», «Նապոլիին», «Ատալանտային» եւ 7-րդն է։ 6 միավոր ունեցող «Ռոման» իջավ 8-րդ տեղ։
Իտալիայի առաջնություն, երրորդ տուր
«Վերոնա» - «Միլան»՝ 0։1 (տեսանյութ)