Բորնեո ինդոնեզական կղզում դպրոցները փակել են օդի աղտոտվածության պատճառով
Բորնեո ինդոնեզական կղզում դպրոցները փակել են օԱյս շաբաթ 7 օր ժամկետով փակ են դպրոցները ինդոնեզական Բորնեո կղզու երկու քաղաքներում օդի աղտոտվածության «վտանգավոր» մակարդակի պատճառով, հաղորդում է -ը:
Ինդոնեզիան եւ դրա հարեւան երկրները մշտապես տառապում են անտառային հրդեհներից առաջացած ծխից, սակայն իրավիճակն էլ ավելի է վատթարացել 2015 թվականից, երբ տարածաշրջանում երաշտ էր:
Կիրակի Կենտրոնական Կալիմանտանի մայրաքաղաքում օդի որակը գերազանցել էր 500-ը՝ ինդեքսի վտանգավոր մակարդակը:
Դրա հետեւանքով նահանգապետը որոշում է կայացրել կղզու երկու քաղաքներում փակել դպրոցները հաջորդ շաբաթվա ընթացքում:
Կղզու մնացած դպրոցները կբացվեն սովորականից կես ժամ ուշ:
Ավելի վաղ Ինդոնեզիայի շրջակա միջավայրի պահպանման նախարարը հայտարարել է, որ երկրի տարածքում որոշ անտառային հրդեհները սկսվել են մալազիական ընկերությունների դուստր ձեռնարկությունների կողմից օգտագործվող հողերի վրա:
Երկրի իշխանությունները կոչ են արել Կենտրոնական Կալիմանտանին զերծ մնալ քաղաք դուրս գալուց եւ կրել դիմակներ:
դի աղտոտվածության պատճառով