Թայսոն Ֆյուրին հաղթանակից հետո տեղափոխվել է հիվանդանոց (Տեսանյութ)
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Թայսոն Ֆյուրին Լաս Վեգասի T-Mobile Arena մարզապալատում տեղի ունեցած մենամարտում մրցավարների միաձայն (116-112, 117-111, 118-110) որոշմամբ հաղթել է շվեդ Օտտո Ուալինին։
Մենամարտի ընթացքում լուրջ դիմադրություն ստացած Թայսոն Ֆյուրին հոնքի խորը պատռվածքներ է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց՝ բաց թողնելով ասուլիսը, հաղորդում է The Sun-ը։
Թայսոն Ֆյուրին հաջորդ մենամարտը պետք է անցկացներ դեկտեմբերին, սակայն այս մենամարտում ստացած վնասվածքների հետեւանքով, ամենայն հավանականությամբ, այն կհետաձգվի։