Ալեքսիս Սանչես. Ես և Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվեցինք ոչ ճիշտ ժամանակին
Միլանի «Ինտերի» և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու դրդապատճառների մասին:
«Լուկակուի հետ «Մանչեսթեր Յունայթեդում» հայտնվեցինք ոչ ճիշտ ժամանակին: Մենք պետք է շատ հանդիպումներ անցկացնեինք, որպեսզի կարողանայինք լավ մարզավիճակ ձեռք բերել, սակայն «Յունայթեդում» դա անելը հնարավոր չէր:
Հիմա մենք հանդես ենք գալիս «Ինտերում» և ցանկանում ենք ամեն ինչ անել, որպեսզի մեծ հաղթանակների հասնենք մրցաշրջանի ավարտին»,- Sky Italia-ի հաղորդմամբ՝ ասել է Սանչեսը:
Հիշեցնենք, որ Ալեքսիս Սանչեսը և Ռոմելու Լուկակուն «Մանչեսթեր Յունայթեդից» Միլանի «Ինտեր» տեղափոխվեցին ամռանը: