Կիսամերկ Քսենիա Սոբչակը հարսանիքին մերկապար է պարել (Տեսանյութ)
Քսենիա Սոբչակը, որն ամուսնացել է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հետ, հարսանեկան խնջույքի ժամանակ բեմից կիսամերկ շոու է ներկայացրել։
Հաղորդավարուհին ներկայացել է կորսետով, պարել է «Войди в меня, войди в мои сны» երգի հնչյունների ներքո, ինչից հետո բեմում հայտնվել է մահճակալ ե երկու տղամարդ-պարող Սոբչակի նորաթուխ ամուսնուն ուղեկցել են սեպի իրեն։
Նշենք, որ աստղային զույգը պսակադրության վայրում է հայտնվել սեւ մեքենայով, որի վրա առկա է «Միայն մահը կբաժանի մեզ» գրությունը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ զույգը հարսանիքին հրավիրել է մոտ 300 մարդու։ Ըստ ռուսական լրատվամիջոցների տեղեկությունների՝ հրավիրատոմսեր են ստացել Զեմֆիրան, Ռենատա Լիտվինովան, Ֆյոդոր Բոնդարչուկը, Պաուլինա Անդրեեւան եւ այլք։ Արարողությունը կարժենա 16 մլն ռուբլի։
Տեսանյութը՝ այստեղ: