«Հուսահատ տնտեսուհիներ»-ի աստղը բանտում կհայտնվի՝ բուհում հանուն դստեր կաշառք տալու համար
Ամերիկացի դերասանուհի Ֆելիսիթի Հաֆմանը, որը հայտնի է «Հուսահատ տնտեսուհիներ» հեռուստասերիալից, կալանքի է դատապարտվել։ Նա նաև գումարային տույժ պետք է վճարի։ Պատճառն այն է, որ դերասանուհին կաշառք է տվել, որպեսզի դուստրը բուհ ընդունվի։ Այս մաիսն հաղորդում է NBC News-ը։
Բոսթոնի դատարանի որոշման համաձայն՝ Հաֆմանը ճաղերի հետևում պետք է 14 օր անցկացնի։ Նա նաև 30 հազար դոլարի չափով տույժ կվճարի։ Բացի այդ, դերասանուհին 250 ժամ հասարակական աշխատանքների է դատապարտվել։ Եվս մեկ տարի կինը կգտնվի իշխանությունների հատուկ վերահսկողության ներքո։ Նա բանտ կգնա հոկտեմբերի 25-ին։