22 տարի առաջ անհետ կորած տղամարդու մարմինը գտել են Google քարտեզի միջոցով
ԱՄՆ-ում անհայտ կորած Ուիլյամ Մոլդտի դին հայտնաբերել են Google քարտեզի օգնությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով The Sun-Sentinel-ին:
Ուիլյամն անհետացել է 1997 թվականին, ակումբ այցելելուց հետո և ոստիկանությունն այդպես էլ չի կարողացել գտնել նրան:
Սակայն 2019թ. օգոստոսին Լեյք-Ուորթ քաղաքի բնակիչը Google քարտեզի վրա իր տան մոտակայքում գտնվող լճակի մեջ խորտակված ավտոմեքենա է նկատել: Ոստիկանության աշխատակիցները դուրս են բերել մեքենան, որի մեջ հայտնաբերել են Ուիլյամի մնացորդները:
Իրավապահները դեռևս չեն կարողանում պարզել, թե ինչպես է նա հայտնվել լճակում: