Ամուլսարի հարցի լուծումը պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով․ ՀՅԴ մասնագիտական հանձնախումբ
Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր։ Այսպիսի տեսակետ է հայտնել ՀՅԴ շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախումբը՝ ներկայացնելով Ամուլսարի շահագործման ծրագրի մասնագիտական մտահոգությունները։
Հանձնախումբը նաեւ կարծում է, որ Ամուլսարի, որպես հանքավայրի շահագործման հարցը թեև դուրս է եկել զուտ մասնագիտական տիրույթից, սակայն անհրաժեշտ է վերականգնել մասնագիտական ու հանրային առողջ երկխոսությունն ու քննարկումները, իսկ հարցի լուծումը պետք է իրականացվի հանրաքվեի միջոցով: