Ֆլորենտինո Պերես. Երազանքս է «Ռեալը» տեսնել NBA-ում
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ երազանքն է Արքայական ակումբի բասկետբոլային թիմը տեսնել հյուսիսամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA):
«Բասկետբոլում «Ռեալն» անցկացնում է բազմաթիվ հանդիպումներ, որոնք որեւէ կարեւորություն չունեն: Ավելի լավ է քիչ խաղալ, բայց լավ խաղալ: Մենք դիտարկում էինք Եվրոպական լիգա ստեղծելու հնարավորությունը: Բացի այդ ես խնդրել էի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ղեկավարությանը «Ռեալն» ընդգրկել NBA-ի Արեւելյան կոնֆերենցիայում, սակայն նրանք պատասխանեցին, որ դա շուտ տեղի չի ունենա: Իմ երազանքն է «Ռեալը» տեսնել NBA-ում»,- Ֆլորենտինո Պերեսի խոսքը մեջբերում է ESPN-ը:
«Ռեալը» 34 անգամ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը, 10 անգամ դարձել է Եվրալիգայի հաղթող:
NBA-ում հանդես է գալիս 30 թիմում. 15-ական՝ Արեւելքում եւ Արևմուտքում: