ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում անցկացնել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են: Սակայն հանդիպման ամսաթվի և վայրի մասին մամուլի խոսնակը չհայտնեց:
Նա հիշեցրեց, որ Հայաստանը հակված է պայմանավորվածությանը, ըստ որի՝ հանդիպման մասին հայտնում է հակառակ կողմի հետ միաժամանակ: