«Ռեալում» աշխատանքը լավագույն փորձն էր իմ կարիերայում.Մոուրինյո
Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու ժամանակահատվածի մասին:
«Իսպանիայում անցկացրած տարիներից շատ լավ հիշողություններ ունեմ: «Ռեալում» աշխատանքը լավագույն փորձն էր իմ կարիերայում:
Այնուամենայնիվ, իմ գլխավորությամբ «Ռեալը» չկարողացավ հաղթել Չեմպիոնների լիգայի 3 կիսաեզրափակիչներից ոչ մեկում»,- պորտուգալական «11» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մոուրինյոն: