Քաղաքացին ասել է, որ հեռացնի ֆեյսբուքյան գրառումը. Նարեկ Մանթաշյանը դեպքից մանրամասներ է պատմում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ծեծի հատկանիշներով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Մանթաշյանի խոսքով՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից դուրս գալու ժամանակ իրեն է մոտեցել քաղաքացի եւ ասել, որ հեռացնի իր ֆեյսբուքյան վերջին գրառումը, Մանթաշյանը չի հեռացրել եւ սկսվել է քաշքշուկ.
«Ես հաճախ եմ ունենում ստատուսներ, այդպես էլ չհասկացա ու առաջարկեցի, որ ինձ ճանապարհ տա, որովհետեւ ինչ-որ մեկը չի կարող իմ խոսքի ու անձնական տիրույթին միջամտել ու ասել, թե ես ինչ ջնջեմ, ինչ գրեմ, այնուհետեւ հայհոյանքներ հնչեցրեց, փորձեցի հրել, եղավ հրմշտոց եւ ոստիկանները բերել են բաժին։ Ստատուսս գեներալ Գագիկ Մելքոնյանին էր վերաբերում։ Գրել էի, որ ԱԱԾ-ն նյութեր ունի ու պետք է Գագիկ Մելքոնյանի հարստությունն ուսումնասիրի, որովհետեւ փաստացի վարչապետի ամբողջ օրվա գոrգոռոցը, որը վերաբերում է բանակի թալանին, կարծում եմ` Գագիկ Մելքոնյանին ունեցվածքում կարող են գտնել»։