«Գեղեցկուհի». Էմմին՝ նուրբ ու ոճային կերպարում
Երգչուհի Էմմին վերջին օրերին Իտալիայում էր, որտեղից հասցրել է մի քանի լուսանկարներ հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարները։
Իր միկրոբլոգում հրապարակված նոր լուսանկարում երիտասարդ մայրիկը պատկերված է քաղաքային գեղեցիկ ֆոնին։ Նա ոճային հագուստ է ընտրել՝ պատռված ջինսե տաբատ, սպիտակ շապիկ, բաց վարդագույն պիջակ։ Էմմին սպորտային կոշիկներ է կրում եւ որպես աքսեուարներ՝ ժամացույց ու թեւնոցներ է ընտրել։ «Վենետիկ»,- մեկնաբանությունների հատվածում այս հեշթեգն է օգտագործել երգչուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։