Հասմիկ Խոջյանի ոճային լուսանկարը
Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է վառ վարդագույն պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել են մեղմ շպարն ու արեւային ակնոցը։ Դերասանուհին հետեւորդներին առաջարկել է ընտրել նկարներից մեկը։