Ջոկովիչը կարող է վիրահատության ենթարկվել
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն առաջիկա օրերին կարող է վիրահատության ենթարկվել, հայտնում է Sky Sports-ը:
Ջոկովիչն ԱՄՆ-ի բաց առաջնությունում ստացել էր աջ ուսի վնասվածք, ինչի պատճառով չկարողացավ շարունակել մրցելույթները:
Ջոկովիչը ցանկություն է հայտնել մասնակցել սեպտեմբերի 30-ին Տոկիոյում մեկնարկող թենիսի միջազգային մրցաշարին, սակայն վիրահատությունից հետո թենիսիստը հնարավոր է՝ չհասցնի ապաքինվել մինչև մրցաշարի մեկնարկը: