«Բարսելոնայի» փոխնախագահ. Մեսսին կարող է «Բարսելոնայում» մնալ այնքան, որքան կցանկանա
Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Ժորդի Կարդոները խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի պայմանագրի, նաև ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի մասին:
«Մենք Մեսսիի պայմանագրում հատուկ կետ ենք ներառել, քանի որ նա արժանացել էր դրան: Ցանկանում ենք, որ Մեսսին հնարավորինս երկար մնա մեզ հետ: Նա կարող է հանդես գալ ակումբում այնքան, որքան կցանկանա:
Նեյմարը երջանիկ է եղել «Բարսելոնայում»: Այս հարցն արդեն անցյալում է: Մեկնարկել է Իսպանիայի առաջնությունը, և ակումբն այլևս չի մտածում Նեյմարի մասին»,- Կարդոների խոսքը փոխանցում է Marca-ն:
Ավելի վաղ CNN Deportes-ը տեղեկացրել էր, որ 32-ամյա Մեսսին մտածում է հաջորդ ամռանը տեղափոխվել արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ», որտեղ արգենտինացին սկսել է ֆուտբոլիստի կարիերան: Մեսսիի պայմանագրում կա կետ, որի համաձայն, նա ամեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է անվճար հեռանալ «Բարսելոնայից»:
Լիոնել Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: