Մարտունիից ուղղաթիռով 2 տարեկան երեխայի են տեղափոխել Երևան. նրա մոտ ուժեղ ցնցումներ են նկատվել
Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզից սանիտարական ուղղաթիռով Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 2 տարեկան երեխա, ում մոտ նկատվել է ուժեղ ցնցում ու բարձր ջերմություն:
Ըստ հարազատների նման ցնցումներ երեխայի մոտ էլի են եղել, բայց ոչ այս աստիճանի: Երեխան անգիտակից վիճակում նախ տեղափոխվել է Մարտունու ԲԿ, որտեղ առաջին օգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երեւան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում ստանալով համապատասխան բուժօգնություն երեխան գիտակցության է եկել: Բժիշկները վիճակը գնահատում են կայուն: Շարունակում է գտնվել վերակենդանացման եւ նյարդավիրաբուժական բաժանմունքների բժիշկների հսկողության ներքո: