Գրանցվել է խոտածածկ տարածքներում ընդամենը 3 հրդեհ. գործել է 5 մարտական հաշվարկ
Սեպտեմբերի 8-11-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես`
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,
Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 800 քմ, Հայանիստ գյուղում՝ 2000 քմ:
Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել: