Հայտնի են դարձել Շումախերի հոսպիտալացման մանրամասները
«Ֆորմուլա-1»-ի նախկին արշավորդ Միխայել Շումախերը սրտի վիրահատության կենթարկվի, հաղորդում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալների համաձայն, «արքայական մրցավազքի» յոթակի չեմպիոնը Փարիզի կլինիկա պետք է հոսպիտալացվեր դեռ հունիսին, սակայն նախկին արշավորդի առողջության վատթարացման պատճառով վիրահատությունը ստիպված էին հետաձգել:
Նշվում է, որ Շումախերը սրտի հյուսվածքի մեջ ցողունային բջիջների պատվաստման փորձնական վիրահատության կենթարկվի:
Նախկին արշավորդը 2013-ին գանգուղեղային ծանր վնասվածք էր ստացել լեռնային դահուկավազքի ժամանակ: