«Ռոմայի» կիսապաշտպանը խաղադաշտից կբացակայի 5 շաբաթով
Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Ջենգիզ Ունդերի ապաքինման համար կպահանջվի նվազագույնը 5 շաբաթ, հաղորդում է Football Italia-ն:
Ունդերը վնասվածք է ստացել Թուրքիայի ազգային հավաքականի մարզումներից մեկի ժամանակ:
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ունդերը «Ռոմայում» հանդես է գալիս 2017 թվականից: