Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման գնահատման նոր բալային համակարգը կարգավորում ունի, որը թույլ է տալիս վերականգնել վարորդական իրավունքը
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման գնահատման նոր բալային համակարգը կարգավորում ունի, որը թույլ է տալիս վերականգնել վարորդական իրավունքը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ նիստի ժամանակ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:
Նրա խոսքով՝ եթե վարորդն առաջին անգամ 9 բալ է կորցրել եւ 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, ապա նշված ժամկետի 3 ամիսը լրանալուց հետո կարող է տեսական քննություն հանձնել եւ վերականգնել իր վարորդական իրավունքը:
«Նույնիսկ եթե վարորդը չի ծախսել իր 9 բալերը, սակայն ունի քիչ քանակությամբ բալեր, ապա կարող է կրկին թեստ հանձնել: Այդ դեպքում նրան կվերադարձվի 2 բալ »,- նշեց Քոչարյանը: