«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ իր հեռանալու մասին
«Այն ինչի մասին ասում են իմ գործընկերները, դա ինքնին առաքելություն է, իսկ առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, կոմֆորտ զգալով, դժբախտ սրտով առաքելության չեն գնում: Իսկ ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ տևական ժամանակ դժբախտ սրտով եմ այդ առաաքելությունն անում: Պարոն Կարապետյանն ասել է, որ սա փախուստ է: Այո, մեծ հաշվով սա փախուստ է»,- այսօր լրագրողներին այսպես բնութագրեց իր հրաժարականի քայլը «Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանը:
Դիտարկմանը, որ իր գործընկերների կարծիքով, իր տեսակը պետք է խորհրդարանում, Առաքելյանը նշեց.
Պատգամավորը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը, քաղաքական ուժը լավագույն բանն է, որը եղել է Հայաստանի հետ անկախությունից հետո. «Այն ազատության աստիճանը, առողջ մթնոլորտը , միջանձնային հարաբերությունները հրաշալի են: Այդ մասով որևէ բան չի փոխվել: Ես խոսում եմ ավելի գլոբալ բաների մասին: Դու կարող ես համաձայն լինել հազար որոշման հետ, բայց կարող է 3 որոշման հետ համաձայն չլինես, եւ դա նշանակում է, որ առաջիկա 4,5 տարվա մեջ այդպիսի որոշումների քանակը կարող է ավելի շատ լինել: Եթե կան որոշումներ, որոնց հետ հաշտ չես, դա ծանր ապրումների է բերում: Այդ ժամանակ ստիպված ես լինում որոշում կայացնել՝ կամ համակերպվում ես ծանր տանելու հետ, կամ որոշում ես, որ այդ ֆորմատով չես կարող աշխատել: Այստեղ մեր քաղքական թիմը չէ, Նիկոլ Փաշինըանը չէ … Դա վերաբերում է որևէ թիմում աշխատելուն: Եթե մարդն այսպիսի է, խնդիր է ունենալու»:
Առաքելյանը հույս հայտնեց, որ այլ հեռացողներ չեն լինի. «Ես ինքս իմ հեռանալը ծանր եմ տանում: Եթե կողքից եմ նայում, համարում եմ, որ պետք է չհեռանայի: Սակայն ես չեմ կարող կողքից նայել: Իմ հայացքով նայելով ես հասկանում եմ, որ ավելի շատ ունեմ անելու IT ոլորտում, որտեղ ինչ էլ անեմ, անելու եմ վառվռուն աչքերով ու երջանիկ սրտով»: