Միխայել Շումախերը հոսպիտալացվել է
Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը սեպտեմբերի 9-ի երեկոյան տեղափոխվել է Փարիզի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Le Parisien-ը:
50-ամյա ավտոարշավորդի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն այլեւս անկողնային վիճակում չէ եւ չի ստանում արհեստական շնչառություն: