Անկրկնելի Հենոն և Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակը
NEWS.am Sport-ը ներկայացրել է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 46-րդ թողարկումը, որը նվիրված է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպմանը:
Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմի հրաշալի հաղթանակը 4:2 հաշվով, հավաքականի ավագ եւ առաջատար Հենրիխ Մխիթարյանի անկրկնելի խաղը՝ դուբլ, գոլային փոխանցում, բոսնիացիների ինքնագոլով ավարտված հարված, դարպասապահ Արամ Հայրապետյանի անձնուրաց գործողություններն ու հայրենասիրական մեկնաբանությունը հանդիպումից հետո:
Ամփոփում ենք մրցույթի արդյունքները եւ խաղի տոմսեր հանձնում հաղթող Ստեփանին, որի մեկնաբանությունն ամենաշատ հավանումն էր ստացել YouTube-ում: Հիշեցնենք, որ մրցույթի հարցը հետեւյալն էր. «Ի՞նչ է պետք Հայաստանի հավաքականին Բոսնիայի նկատմամբ հաղթանակի համար»:
FAF-ի երթը Օպերայից «Հանրապետական» ստադիոն, ամենահետաքրքիրը հաղթական հանդիպման շուրջ:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 9 միավորով երրորդ տեղում է եւ շարունակում է պայքարը Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար: